Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
20.10.2020 | 16:04

Երեկ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, փակ քննարկման ձևաչափով հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։
- Ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։
- ՀՀԿ դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և բազմիցս բարձրաձայնել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի։

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ